National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2023
Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին. Անդրանիկ Քոչարյան
1 / 9

Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, եւ մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի  իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խաղաղության հասնելու համար մենք միասնաբար պետք է անցնենք այս բարդ ճանապարհը: Այս մասին մարտի 14-ին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում: Նա բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը եւ միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:

«Որպես Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամներ՝ ձեզ ենք մեկնում մեր բարեկամական ձեռքը՝ ակնկալելով համագործակցություն բոլոր բնագավառներում»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը: Նա հույս է հայտնել, որ բարեկամական խմբերի միջեւ ջերմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ակտիվ շփումների եւ համագործակցության արդյունքում:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:

«Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երկու հին ժողովուրդների պատմության եւ նմանությունների մասին: Նա անդրադարձել է Իրաքի հայ համայնքին՝ նշելով, որ համայնքը սերտ կապ ունի Հայաստանի հետ:

«Համաձայն մեր Սահմանադրության՝ մենք մերժում ենք որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի կիրառումը եւ այլ երկրի ներքին գործերին միջամտությունը: Իրաքը քաղաքակրթությունների, դավանաբանական տարբեր խմբերի եւ կրոնների երկիր է: Եվ այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որեւէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջեւ»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամ Տալիբ Խալիլը:

Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքների պաշտպանությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը եւ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am